News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Հունիսին Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Շուշի քաղաքում նախատեսվում է լայնածավալ բիզնես միջոցառում անցկացնել։ Միջոցառման մասին հայտարարել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը Շուշիում «Հետկոնֆլիկտային հումանիտար օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» միջազգային համաժողովին իր ելույթի ժամանակ, հայտնում է ԱՊԱ-ն։

Ընդ որում, Ամրեեւը հայտարարել է, որ «իհարկե, ղարաբաղյան պատերազմում հաղթանակը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ամբողջ թյուրքական աշխարհի հաղթանակն է»։

Բաղդադ Ամրեեւը նախկինում զբաղեցրել է Իրանում Ղազախստանի դեսպանի պաշտոնը, եւ որպես դիվանագետ պետք է հասկանա խոսքերի իմաստը. այս դեպքում դիվանագետն իրեն թույլ է տվել հակամարտությանն առնվազն կրոնական բնույթ տալ եւ, բացի այդ, խոսել ամբողջ թյուրքական աշխարհի անունից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ