News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Հետախուզում է հայտարարվել Արթուր Ասատրյանի՝ «Դոն Պիպոյի» նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Տեղեկացանք, որ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ