News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մայիսի 19-ին, ընթանում է «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մանթաշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1 -ին եւ 2-րդ մասերով՝ այն է զանգվածային անկարգություններ կազմակերպելը եւ դրանց ժամանակ բռնություն գործադրելը ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։ Լրատվամիջոցներում այն ստացել է «#դրոշի_գործ» անվանումը։

Մանթաշյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է որպես քաղաքական հետապնդում իր նկատմամբ։

Նշենք, որ մի քանի ամիս է՝ նա գտնվում է կալանքի տակ։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւ պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով այն մասին, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատթարանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ