News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Լրտեսության մակարդակը նույնքան բարձր է, որքան սառը պատերազմի տարիներին, եթե ոչ ավելի բարձր։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի հետախուզական գործակալության նախագահ Թոմաս Հալդենվանգը, գրում է Reuters-ը։

Նա նաեւ զգուշացրել է ուկրաինական պատերազմի ֆոնին դիվերսիաների ռիսկի ավելացման մասին: «Այսօր մենք գնահատում ենք Գերմանիայի դեմ լրտեսության մակարդակը առնվազն Սառը պատերազմի մակարդակին, եթե ոչ զգալիորեն ավելի բարձր»,-ասել է նա։

Նա կանխատեսել է, որ «բաց ռազմական գործողությունների եւ կոշտ պատժամիջոցների աշխարհում լրտեսության, դիվերսիայի եւ անօրինական ազդեցության կանխարգելման շեմը կշարունակի նվազել»:

BfV-ն ուժեղացրել է ծայրահեղական խմբերի եւ անհատների գործունեության մոնիտորինգը, որոնք փորձում են կասկածի տակ դնել պետության օրինականությունը՝ կապված համավարակի եւ Ուկրաինայի պատերազմի հետ: Հալդենվանգն ասել է, որ նման շարժումների հետ կապված ռիսկը մեծացել է օտար տերությունների կողմից, որոնք ձգտում են ապատեղեկատվության միջոցով խթանել հակակառավարական քարոզչությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ