News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Քրեական գործ է հարուցվել ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ մարդու Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մայիսի 3-ին ոստիկանական կոշտ և անհամաչափ ուժի կիրառման դեպքերի առթիվ հերթական գրությունն էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: 

Գրության մեջ կցել էի ինչպես ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ օրվա զանգվածային բռնի ուժ գործադրելու տեսանյութեր, այնպես էլ կոնկրետ լուսանկարներ՝ոստիկանի կողմից հանրության համար վտանգավոր արարք կատարելու պահին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված իմ գրության կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախապատրաստվող նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու մասին։

Որոշման մեջ մասնավորապես նշվում է․ ՀՀ ոստիկանությունում պետական ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցել քրեական գործ, այն ընդունել վարույթ և ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը։

Օրենքով սահմանված թույլատրելիության սահմաններում հետևողական եմ լինելու քրեական գործի քննությանը, որպեսզի մեղավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության և շարունակելու եմ ամեն օրվա ոչ օրինաչափ դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ