News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է «Ազատ Հայրենիք» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպել է կուսակցության ակտիվիստների հետ։

Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, քննարկվել է երկրի անվտանգությանը, սոցիալ-տնտեսական իրավիճակին, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներին եւ այս համատեքստում Արցախի Հանրապետության ապագային վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Հանրապետության նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին։

Երկրի ղեկավարը նշել է քաղաքական կուսակցությունների հետ այս ձեւաչափով հանդիպումների կարեւորությունը՝ ընդգծելով, որ առկա մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու համար անհրաժեշտ է համախմբել երկրի բոլոր առողջ ուժերը։

Հանդիպմանը ներկա են եղել Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, «Ազատ Հայրենիք-Միացյալ քաղաքացիական դաշինք» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ