News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հետ կապված Թուրքիայի մտահոգությունները լուծելու միջոց կա, հայտնում է Reuters-ը։

«Կարծում եմ, որ ելք կա։ Կարծում եմ, որ մենք ի վերջո կհասնենք դրան, եւ շատ կարեւոր է, որ լսենք բոլոր անդամներին ու նրանց մտահոգությունները այս գործընթացում, եւ մենք, անշուշտ, կլսենք Թուրքիային»,- ասել է Ուոլեսը խորհրդարանին՝ հավելելով, որ կզրուցի իր թուրք գործընկերոջ հետ:

Ֆինլանդիան եւ Շվեդիան չորեքշաբթի օրը պաշտոնապես հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, սակայն Թուրքիան դեմ է արտահայտվել դրան՝ մեղադրելով երկրներին այն խմբավորումների աջակցության մեջ, որոնց ինքը ահաբեկչական է համարում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ