News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Այսօրվա կառավարության նիստին մեծ շուքով հայտարարվեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, ապա հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից:

Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները։ Ի դեպ, այդ 10 տոկոսից 5 տոկոսը վճարելու է պետությունը, իսկ մյուս 5 տոկոսը՝ գործընկեր բանկը։ Այս ծրագրի համար 2022 թվականին նախատեսվում է ծախսել մինչև 5,66 մլրդ դրամ։

Արժանի է հիշատակել ՀՀ ֆինանսների նախարարության դիրքորոշումն այս հարցում, մասնավորապես՝ նախարարությունը նշում է, որ այս ծրագիրը հնարավոր է լինելու գործարկել մեծ առևտրի ցանցերում, ավելի շուտ՝ մեկ-երկու առևտրային ցանցերում, քանի որ, օրինակ՝ ՍԱՍ սուպերմարկետի գնային քաղաքականությունը հաշվի առնելով, դժվար թե թոշակառուները այնտեղից առևտուր անեն: Հետևաբար` ստացվում է, որ պետությունը սուբսիդավորում է մեկ առևտրային ցանցի (քաղաքների մասին է խոսքը), որը առանց այդ էլ գերիշխող դիրք է զբաղեցնում պարենային ապրանքների իրացման շուկայում:

Սա կենտրոնական բանկի լոբբինգով իրականացվող հերթական ծրագիրն է, որի նպատակը թղթի վրա սոցիալական է, բայց իրականության մեջ կոչված է աջակցելու բանկային հատվածին և մանրածախ առևտրի ոլորտի օլիգարխներին»։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ