News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Նա դա անվանել է հիշարժան օր։

«Այսօր ես հպարտությամբ ողջունում եմ եւ առաջարկում վճռական աջակցություն երկու հզոր ժողովրդավարությունների եւ երկու բարեկամական գործընկերների, որոնք միանում են աշխարհի պատմության մեջ ամենահզոր պաշտպանական դաշինքին»,-ասել է Բայդենը Վարդագույն այգում Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի եւ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի ուղեկցությամբ։

«Շվեդիան եւ Ֆինլանդիան արդեն մի շարք հարցերի գծով մեր մտերիմ գործընկերների թվում են։ Ֆիննական եւ շվեդական զորքերն ուս ուսի ծառայել են Կոսովոյում, Աֆղանստանում եւ Իրաքում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ ուժերի հետ։ Ե՛վ Ֆինլանդիան, ե՛ւ Շվեդիան արդեն աշխատում են ԱՄՆ-ի եւ այլ մեր դաշնակիցների հետ՝ աջակցելու Ուկրաինայի խիզախ ժողովրդին, որը պաշտպանում է իր ազատությունը Ռուսաստանի ներխուժումից»,-հավելել է Բայդենը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը Թուրքիայում քննարկել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ-ի ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն հունիսի 22-ից 24-ը այցելել է Թուրքիա՝ Թուրքիայի գանձապետարանի եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ՝ Ռուսաստանի դեմ արեւմտյան պատժամիջոցները քննարկելու նպատակով, ասվում է ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ։
Արեւեյան Եվրոպան ռազմական ամրոց, ՌԴ-ն սպառնալիք. ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգը
Հունիսի 28-30-ին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում կարող է որոշում կայացվել`Սառը պատերազմի ավարտից ի վեր ամենամեծ ռազմական տեղակայման մասին, գրում է իսպանական El País թերթը:
Շվեդիան եւ Ֆինլանդիան հստակ քայլեր դե չեն արել. Թուրքիայի փոխնախագահ
«Մենք հստակ քայլերի ենք սպասում Շվեդիայից եւ Ֆինլանդիայից, սակայն մեզ բավարարող քայլեր դեռ չեն ձեռնարկվել։ Դեռ չենք հասել այդ փուլին, եւ երբ հասնենք՝ հարցեր չեն լինի»,- հավելել է Օքթայը։
Սթոլթենբերգը հայտնել է Էրդողանի հետ «լավ» հեռախոսազրույցի մասին
«Լավ հեռախոսազրույց եմ ունեցել իմ հարգարժան թաշնակից Թուրքիայի նաագահի հետ․․․
Էրդողանը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի մասին «հատուկ փաստաթղթեր» կներկայացնի ՆԱՏՕ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին ծանոթացնել Շվեդիայի և Ֆինլանդիայի վերաբերյալ «հատուկ փաստաթղթեր», հայտնում է Sabah թերթը եւ հավելում, որ փաստաթղթերը վկայում են պաշտոնական Հելսինկիի եւ Ստոկհոլմի ֆինանսական աջակցությունը «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը»:
ՆԱՏՕ-ն ՌԴ-ն կհայտարարի անվտանգության սպառնալիք
ՆԱՏՕ-ն կայանալիք գագաթնաժողովի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կհայտարարի որպես անվտանգության, խաղաղության եւ կայունության համար սպառնալիք։ Այս մասին գերմանական Bild հրատարակությանը տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։
Ֆոտոռեպորտաժներ