News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


«Դիմադրություն» շարժման քայլերթը կանգ առավ այն հյուրանոցի առջեւ, որտեղ իջեւանել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան, որը երկօրյա այցով այսօր է ժամանել Հայաստան։

«Ես վստահ եմ, որ Նիկոլի Լիտվիայի նախագահին ասելու է, որ մի քանի հարյուր մարդ դուրս է եկել, մի քանի թալանչիներ փորձում են ինչ-որ շարժում անել, մենք էլ բիրտ, ապօրինի ուժ չենք կիրառում։ Մեր նպատակն է, որ ամբողջ միջազգային հանրությունն իմանա, որ այս մարդը երկրում փորձում է հաստատել բռնապետություն, որ նա չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու։ Այն մարդը, որի հրավերով դուք Հայաստան եք եկել, լեգիտիմ չէ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով Լիտվայի նախագահին։

Այնուհետեւ ցուցարարները միացրին հեռախոսի լույսերը եւ սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»։

«Հուսով եմ այս կադրերը կփոխանցեն նախագահին, եւ համապատասխան գնահատականներ կարվեն»,- հավելեց Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ