News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


«Դիմադրություն» շարժման անդամները քայլերթով վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։

Հիշեցնենք, որ այսօր նրանք քայլերթ անցկացրին Սայաթ-Նովայի պողոտայով։ Շարժման անդամները կանգառ առան հյուրանոցի առջեւ, որտեղ իջեւանել է Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան։

«Ես վստահ եմ, որ Նիկոլի Լիտվայի նախագահին ասելու է, որ մի քանի հարյուր մարդ դուրս է եկել, մի քանի թալանչիներ փորձում են ինչ-որ շարժում անել, մենք էլ բիրտ, ապօրինի ուժ չենք կիրառում։ Մեր նպատակն է, որ ամբողջ միջազգային հանրությունն իմանա, որ այս մարդը երկրում փորձում է հաստատել բռնապետություն, որ նա չունի մանդատ ժողովրդի անունից խոսելու։ Այն մարդը, որի հրավերով դուք Հայաստան եք եկել, լեգիտիմ չէ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով Լիտվայի Հանրապետության նախագահին։

Այժմ հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ