News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Ջո Բայդենի վարչակազմը մինչեւ հունիսի 30-ը կառաջարկի նավթի եւ գազի ծովային հանքավայրերի մշակման նոր հնգամյա ծրագիր, այդ ժամանակ է ավարտվում ընթացիկ պլանի ժամկետը, ասել է ներքին գործերի նախարար Դեբ Հաալանդը, տեղեկացրել է Reuters-ը։

Վարչակազմը բախվել է հանրապետական օրենսդիրների ճնշմանը, որոնք պահանջում են ընդլայնել ներքին հորատումը, որպեսզի հաղթահարվի վառելիքի աճող ծախսերի հարցը։ Բայց նախագահ Բայդենը ցանկանում է վերափոխել դաշնային կառավարության նավթագազային ծրագիրը այնպես, որպեսզի հաշվի առնվի դրա ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա։

Ներքին գործերի նախարարությունը, ըստ օրենքի, պարտավոր է կազմել օֆշորային նավթագազային աճուրդների հնգամյա ժամանակացույց։

Գերատեսչությունը մինչեւ հունիսի 30-ը կհրապարակի առաջարկի նախագիծը եւ, իր ժամանակացույցի համապատասխան, կարող է պլանն ավարտել մինչեւ նոյեմբերի 30-ը։

Նախարարությունը վերջին անգամ Մեքսիկական ծոցում նավթի եւ գազի արդյունահանման աճուրդ անցկացրել է նոյեմբերին, բայց հետո դատարանի որոշմամբ չեղարկվել է այդ վաճառքը, նշվել է, որ վարչակազմը չի կարողացել պատշաճ կերպով հաշվի առնել դրա ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա։

Լսումների ժամանակ Մանչինը հայտարարել է, որ անհանգստացած է, որ ներքին գործերի նախարարության նոր հնգամյա պլանը էներգետիկայի զարգացման վերաբերյալ չի հանգեցնի ԱՄՆ-ի արտաքին մայրցամաքային ծովաշերտում նոր նավթային եւ գազային հանքավայրերի լիզինգի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ