News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբորը՝ Արթուր Գալեյանին, կալանավորելու մասին միջնորդության քննությունն ավարտվեց։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Նշենք, որ այս ժամին էլ ի աջակցություն Արթուր Գալեյանի՝ դատարանի բակում հավաքվել են զոհված զինծառայողների հարազատները։

Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Գարիկ Գալեյանը իրենց որդիների մահվան մեղավորներին պատժելու նպատակով զոհվածների հարազատների պայքարի առաջամարտիկներից է: Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել  զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ