News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 26
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը


Դատարանը չի բավարարել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորեղբոր՝ Արթուր Գալեյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

«Դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված բողոքը ձերբակալման իրավաչափության դեմ, ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, միաժամանակ մերժեց նաև քննիչի միջնորդությունը, ընդորում՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Կալանքի միջնորդության դասագրքային քննություն տեղի ունեցավ շատ մանրակրկիտ, մանրամասն և օբյեկտիվ»,– ասաց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանի մեկնաբանությունից մի քանի րոպե անց Արթուր Գալեյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում նա ասաց․ «Շատ հույս ունենք, որ բոլորին այսպիսի արդարադատություն կմատուցեն։ Պայքարելու ենք հանուն մեր զոհված զինվորների, ես իրանց շիրիմին մեռնեմ»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին եւ նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին: Գարիկ Գալեյանը իրենց որդիների մահվան մեղավորներին պատժելու նպատակով զոհվածների հարազատների պայքարի առաջամարտիկներից է: Քննչական կոմիտեն հայտնել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել  զորամաս ապօրինի մուտք գործելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ