News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է հերթական համագումարին, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին: Կուսակցության վարչության անդամի թեկնածուների առաջադրման ժամկետ է սահմանվել սույն թվականի մայիսի 19-ից 31-ը: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ՔՊ-ականների շարքերում անհանգիստ ջղաձգումներ են սկսվել այս տեղեկության առնչությամբ:

Իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ առնվազն «կամիկաձե» պետք է լինել, որպեսզի ցանկություն ունենան լինել ՔՊ-ի ղեկավար կազմում հիմա, երբ իշխանական նավը խորտակվելուն հինգ է պակաս: Բայց մյուս կողմից էլ այս ամենը ՔՊ-ականները դիտարկում են որպես Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական լարված թակարդը:

Եվ խնդիրը ոչ թե համագումար անել կամ չանելն է, ինչը նաեւ օրենքի պահանջ է, այլ այն, որ մինչեւ մայիսի 31-ը ստիպված են լինելու իրենց հավատարմությունը վերհաստատել Փաշինյան Նիկոլին` ցույց տալով, որ իրենց շարքերում շատերն են անգամ այս վիճակում պատրաստ դառնալ կուսակցության վարչության անդամ: Իսկ սա չանելը, իհարկե, անպատիժ չի մնա կուսակցության ղեկավարության կողմից:

Ի դեպ, կուսակցության համագումարի գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ այն, թե արդյոք նախկին փոխվարչապետ եւ արդեն իսկ Երեւանի քաղաքապետի թեկնածուի դերի մեջ մտած Տիգրան Ավինյանը կշարունակի մնալ կուսակցության վարչության կազմում: Կան շշուկներ, որ ավինյանականները կարող է համագումարից շատ ավելի վաղ լքեն փաշինյանականներին` համագործակցության եզրեր գտնելով որոշ ընդդիմադիրների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան
Շուրջ 1 տարի է հանդիսանում եմ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ...
ՔՊ կոչվող չարորակ հիվանդության դեմ պայքարելու համար ընդդիմությանը պաշտոններ պետք չեն. Արտակ Զաքարյան
Երբ ԱԺ 70 պատգամավորանոց ֆրակցիան, Ազգային Ժողովը շրջապատում է 700 ոստիկանով ու քննարկում ԱԺ ընդդիմադիր խմբակցությանը...
Բանակում պատվավոր ծառայությունը փորձում են դարձնել մահակ ընդդիմադիրներին մեկուսացնելու համար. Գեղամ Մանուկյան
Առավոտյան զինկոմիսարիատից զանգեցին, ցանկացան խոսել Տարոն Մանուկյանի հետ, ես ասացի՝ ցավդ տանեմ, Տարոն Մանուկյանը 2 ամիս է՝ բանտում է…
Իրավիճակն աբսուրդային է, իշխանությունների հեռացումն՝ անխուսափելի. ընդդիմադիր խմբակցությունների համատեղ հայտարարությունը
Միջազգային հանրությունը, չնայած պառլամենտարիզմի ակնհայտ նահանջին, համառորեն փորձում է չնկատել առկա իրավիճակը, մինչդեռ իշխանության այսպիսի...
Հրաժարական եմ ներկայացնում հանձնաժողովի նախագահի պաշտոնից. Արմեն Գեւորգյան
2021 թվականից հանդիսանալով ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ մեծ պատասխանատվությամբ եմ…
Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս պաշտոններից. Իշխան Սաղաթելյան
Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ