News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը Ռուսաստանին է հանձնել դրամաշորթության եւ հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու մեջ մեղադրվող Դավիթ Գերլիանիին (Վրաստանի քաղաքացի), տեղեկացրել է Ռուսաստանի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։

«Այսօր Ինտերպոլի Ազգային կենտրոնական գրասենյակի Ռուսաստանի ՆԳՆ-ի եւ ՊԿԴԾ-ի աշխատակիցների ուղեկցությամբ Կահիրեից Ռուսաստանին կարտահանձնվի Վրաստանի քաղաքացի Դավիթ Գերլիանին։ Նա մեղադրվում է այն հանցագործությունների կատարման մեջ, որոնք նախատեսված են ՌԴ Քր. օր. 3-րդ մասի 163 (դրամաշորթություն) եւ 1-ին մասի 210.1 (բարձր դիրք հանցավոր հիերարխիայում) հոդվածներով»,- ուրբաթ լրագրողներին ասել է Վոլկը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ 2014-ից առ այսօր նա համարվում է քրեական առաջնորդ եւ «իր ազդեցությունը տարածում է այն անձանց վրա, որոնք պատիժ են կրում Սմոլենսկի մարզի ուղղիչ գաղութներից մեկում»։

Բացի այդ, Գերլիանին ստեղծել եւ գլխավորել է մի խումբ, որի մասնակիցները 2020թ. հորինված պատրվակով 15 միլիոն ռուբլի են շորթել մի տղամարդուց։ Հանցագործության մասնակիցներից մեկը կալանավորվել է ոստիկանության աշխատակիցների կողմից պահանջվող դրամական միջոցների մի մասը նրան հանձնելու ժամանակ։

2021թ. ապրիլին Գերլիանիին հեռակա մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։ Նույն թվականի հունիսին նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում՝ մայրաքաղաքի ոստիկանության հարցապնդմամբ։

Այս տարվա մարտին նրան կալանավորել են Եգիպտոսի տարածքում։ Այսօր նա կհասցվի Ռուսաստան, ասել է Վոլկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ