News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Գերհազվագյուտ Mercedes-Benz մրցարշավային ավտոմեքենան վաճառվել է 143 միլիոն դոլարով, ինչն այն երբեւէ վաճառված ամենաթանկ ավտոմեքենան է դարձրել:

RM Sotheby's-ը հայտարարել է աճուրդում 143 միլիոն դոլարով 1955 թ. արտադրության Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe ավտոմեքենայի վաճառքի մասին։ Վաճառքը գերազանցել է աճուրդում վաճառված ամենաթանկ ավտոմեքենայի նախորդ ռեկորդը՝ ավելի քան 95 միլիոն դոլարով:

Վաճառքը, որի մասին առաջին անգամ հայտնել էր Hagerty Insider-ը, տեղի է ունեցել մայիսի 5-ին գերմանական Շտուտգարտ քաղաքի Mercedes-Benz թանգարանում կայացած գաղտնի եւ խիստ արտասովոր աճուրդում: Միջոցառմանը հրավիրված էին միայն Mercedes-Benz-ի ընտրված կոլեկցիոներներ եւ հաճախորդներ։

300 SLR Uhlenhaut Coupe-ն 1955 թ. հավաքված երկու ավտոմեքենաներից մեկն է եւ ավտոմոբիլային պատմության ամենաթանկ ավտոմեքենաներից մեկն է համարվում: Այն ստեղծվել է Mercedes-ի մրցարշավային բաժնի կողմից եւ անվանվել է գլխավոր ինժեներ եւ դիզայներ Ռուդոլֆ Ուլենհաութի պատվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հիպերքարեր արտադրող Koenigsegg-ի հիմնադիրը վաճառքի է հանել Toyota-ի GR Yaris-ը
Շվեդ Քրիսթիան ֆոն Կյոնինգսեգի հիմնած Koenigsegg-ն հայտնի է դարձել իր աներևակայելի հզոր եւ գերթանկ հիպերքարերով․․․
McLaren P1 սուպերքարը կստանա առանց տանիքի տարբերակ
Առաջին հաճախորդին խոստանում են մեքենան հանձնել մինչեւ տարեվերջ․․․
Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքի մասնաբաժինը մինչեւ 2028 թվականը կարող է հասնել 33 տոկոսի
Էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքի մասնաբաժինը մինչեւ 2028 թվականը կարող է հասնել 33 տոկոսի եւ 54 տոկոսի մինչեւ 2035 թվականը, քանի որ պահանջարկը մեծանում է մեծ շուկաներում․․․
Peugeot-ն պաշտոնապես ներկայացրել է նոր՝ 408 մոդելը
Մեքենան լիովին նոր կառուցվածք ունի...
Հին ցախատանը հայտնաբերվել է ֆրանսիական հնաոճ մեքենաների հավաքածու
Ֆրանսիացի ինժեներ Պիեռ Խերոնի կալվածքում հնաոճ մեքենաների հավաքածու է հայտնաբերվել...
McLaren-ը ներկայացրել է Artura սպորտային մեքենայի մրցարշավային տարբերակը
Նոր մեքենան կփոխարինի McLaren 570S GT4 մոդելին...
Ֆոտոռեպորտաժներ