News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի աղտոտվածության հետեւանքով մահացության մակարդակն աճել է մինչեւ տարեկան 9 միլիոն մարդ. դա աշխարհում տարեկան վեց մահերից մեկն է: Ըստ Lancet Planetary Health-ի՝ օդի աղտոտվածությունը, աղտոտված ջուրը եւ թունավոր քիմիական նյութերի ազդեցությունը մահացությունների ապշեցուցիչ թվի հիմնական նպաստողներն են:

Աղտոտման մահացու հետեւանքները կենտրոնացած են զարգացող երկրներում, մահացությունների 90 տոկոսը գրանցվում է ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում:

Զեկույցի գլխավոր հեղինակ եւ Pure Eart հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Ռիչարդ Ֆուլերը Washington Post-ին ասել է, որ աղտոտվածությունն ավելի շատ հանրային ուշադրության է արժանի: «Աղտոտվածությունը մեծ վրդովմունք չի առաջացնում… թեեւ ակնհայտ է, որ տարեկան 9 միլիոն մարդու մահը հսկայական խնդիր է, ինչի կապակցությամբ հարկ է մտահոգվել»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ