News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կատարն ակնկալում է Գերմանիա հեղուկացված բնական գազի մատակարարումները սկսել 2024 թ., ուրբաթ գերմանական Handelsblatt օրաթերթին տված հարցազրույցում ասել է Կատարի փոխվարչապետ շեյխ Մուհամեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր ամերիկյան Golden Pass LNG գործարանը Տեխասում, որի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Qatar Energy-ին, Գերմանիա մատակարարումներին պատրաստ լինի արդեն 2024 թ.»,- հայտարարել է շեյխը:

Ուրբաթ ավելի ուշ Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին Բեռլինում բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։

ՀԲԳ տերմինալներ կառուցելու Գերմանիայի պլանները թափ են հավաքում, քանի որ երկիրը փորձում է դադարեցնել ավելի էժան գազի ներկրումը  Ռուսաստանից:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ