News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Թեհրանի եւ Բաքվի կառուցողական հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ շահերի վրա, տարածաշրջանային անվտանգության ապահովման արդյունավետ գործոն են։ Այս մասին ասել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուսթաֆաեւի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրել է Mehr-ը։

Ռայիսին ողջունել է Ադրբեջանի հետ տնտեսական, քաղաքական, մշակութային եւ առեւտրային համագործակցության զարգացումը՝ նշելով, որ տարբեր ոլորտներում, այդ թվում տնտեսական եւ տարանցման, երկկողմ համաձայնագրերի կատարումը պահանջում է գործնական քայլեր Ադրբեջանի կողմից։ «Իրանը եւ Ադրբեջանը հարեւան երկրներ լինելով հանդերձ՝ նույն մշակույթի կրողն են եւ ազգակցական հարաբերություններ ունեն։ Ոչ մի գործոն չպետք է խախտի երկու երկրների սերտ հարաբերությունները»։

Ռայիսիի խոսքով՝ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն հոգում աշխարհի եւ տարածաշրջանի  երկրների մասին։ «Հարեւան երկրների, հատկապես Իրանի եւ Ադրբեջանի միջեւ փոխադարձ շահերի վրա հիմնված կառուցողական հարաբերությունների գոյությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ ամրապնդման ամենաարդյունավետ գործոնն է»,- նշել է նա։

Ընդգծելով, որ Ադրբեջանը զբաղվում է երկու երկրների միջեւ համաձայնությունների իրականացմամբ, Մուսթաֆաեւը տեղեկացրել է նոր նախագծերի եւ համաձայնագրերի պլանների մասին երկաթուղային, ավտոտրանսպորտային եւ տարանցման ոլորտներում՝ երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման նպատակով։

Ընդգծելով Իրանի ջանքերի կարեւորությունը Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ գազի փոխանակման իրականացման հարցում՝ նա նշել է, որ Ադրբեջանը  ջանում է ավելացնել գազի փոխանակման հզորությունն Իրանի հետ համագործակցությամբ եւ միեւնույն ժամանակ ցանկանում է իրականացնել Թուրքմենստանից Ադրբեջան Իրանի Իսլամական Հանրապետությունով էլեկտրաէներգիայի փոխանակման նախագիծ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ