News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։

ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը:

Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։

Պաշտպան Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։

Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։

Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։

Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում. ՀՀ ՊՆ-ն հերքում է
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն…
Լավրովը մեկնաբանել է Երեւանի կողմից բանակցությունները ձգձգելու մասին Բայրամովի խոսքերը
Մենք մի քանի շաբաթ առաջ Երեւանում խոսել ենք եւ՛ վարչապետի, եւ՛ արտգործնախարարի հետ․․․
Լավրովն ու Բայրամովը հայտարարել են ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին
Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը․․․
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը հղի է լուրջ ռիսկերով․ Բայրամով
Ադրբեջանի դիրքորոշումը պայմանավորված է բոլոր կողմերի կողմից եռակողմ համաձայնագրերի լիարժեք եւ անշեղորեն կատարման անհրաժեշտությամբ․․․
ԱՄՆ Հայկական համագումարը Կոնգրեսից պահանջում է վերահսկել Բաքվին տրվող օժանդակությունը, USAID-ից՝ ներկա լինել Արցախում
Միացյալ Նահանցների վարչակազմը հիմնավոր դիրքորոշում է դրսևորել ցեղասպանությունների կանխարգելման հարցում` շարունակաբար ճանաչելով...
Մինսկում կհանդիպեն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
Այցի ընթացքում նա կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ, կկայանա նաև...
Ֆոտոռեպորտաժներ