News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 30
USD
408.31
EUR
429.75
RUB
7.83
Տեսնել լրահոսը


ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնում արդիականացման ծրագիր է իրականացվում: Այն իրականացվում է 2021թ-ից, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի հետ համատեղ:

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ արդիականացման ծրագրով  կենտրոնին հատկացվել է մոտ 7 հազար քառակուսի մետր հողատարածք, կառուցվելու է շների համար առանձին «աշխատելու» վայր, որը նպաստելու է անխափան աշխատանքին։ Շնագիտական կենտրոնում նախատեսվում է կառուցել անգար, օդանավակայանի իմիտացիոն սրահ, որը լիարժեք կապահովի աշխատանքը նաև օդանավակայաններում:

Այս պահին կենտրոնում ուսումնասիրում են միջազգային փորձը, կնորացվի գույքը: Կենտրոնի ղեկավար Կարեն Բալայանը վստահեցրել է, որ նոր մոտեցումներ կլինեն, ինչը կնպաստի մաքսանենգության դեմ պայքարի առավել արդյունավետ աշխատանքին:

ՊԵԿ շնագիտական կենտրոնում 4 ցեղատեսակի 26 շուն է բնակվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ