News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը գործարկել է Հայկական կրթական միջավայր պորտալի «Պաշարների շտեմարան»-ի նոր տարբերակը, որն առավել արդիական է, ֆունկցիոնալ և հարմար օգտվողների համար: Կայքը հասանելի է https://lib.armedu.am/ հասցեով։

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Պաշարների շտեմարան»-ի «Հաճախ տրվող հարցեր» և «Ուղեցույց» բաժիններում կարելի է գտնել կայքից օգտվելու, գրանցվելու, մուտք գործելու, ինչպես նաև պաշարների տեղադրման գործընթացի վերաբերյալ մատչելի տեղեկություններ՝ այդ թվում պատկերների միջոցով։

«Կայքի քարտեզ» բաժինն օգտատիրոջն օգնում է առավել արագ և հեշտ կողմնորոշվել կայքից օգտվելու ընթացքում։ Կայքում առկա է նաև հետադարձ կապի հնարավորություն։

Շտեմարանի նորացված կայքում արդեն կա գրանցված ավելի քան 180 օգտատեր, տեղադրված է շուրջ 400 կրթական պաշար, որոնք բաց են և հասանելի բոլոր այցելուներին՝ ցանկացած պաշարի էջ ուսումնասիրելու, կցված նյութերը բեռնելու և օգտագործելու, գնահատումներին ու մեկնաբանություններին ծանոթանալու համար։

Սակայն նոր շտեմարանում պաշարներ տեղադրելու, ինչպես նաև առկա պաշարներից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել, եթե անգամ «Պաշարների շտեմարան»-ի նախորդ տարբերակի ակտիվ օգտատեր եք եղել։ Ի դեպ, օգտատերը կարող է  նախորդ շտեմարանում տեղադրած պաշարները տեղափոխել նոր կայք։

Նշենք, որ «Պաշարների շտեմարան» կայքի նախորդ տարբերակը և դրանում առկա բոլոր պաշարները շարունակելու են հասանելի լինել, սակայն այն փակ կլինի նոր գրանցումների և պաշարների տեղադրման համար։ Նախորդ 10 տարիների ընթացքում «Պաշարների շտեմարան»-ն ունեցել է 9.592 գրանցված օգտատեր, որոնք կայքում տեղադրել են շուրջ 15 հազար կրթական պաշար։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ