News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Վարշավայի ֆոնդային բորսայի խորհուրդը Հայաստանի ֆոնդային բորսայի 65,03 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման պայմանական հավանություն է տվել, հայտնում է Bankier.pl-ը։

«2022 թվականի մայիսի 12-ին խորհուրդը պայմանական համաձայնություն է տվել Հայաստանի ֆոնդային բորսայի («AMX») 65,03 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերմանը։

Վաճառողին, այսինքն Հայաստանի Կենտրոնական բանկին (ԿԲ) ներկայումս պատկանում է AMX-ի կանոնադրական կապիտալի 90,05 տոկոսը։ Գործարքի արդյունքում ՎՖԲ-ն ձեռք կբերի AMX-ի 967 սովորական բաժնետոմս, որը նրան կտրամադրի ընկերության կողմից ձեռք բերված ընդհանուր կանոնադրական կապիտալի 65,03 տոկոս բաժնեմասը՝ 826 297 550,00 դրամ գնով։

Գործարքի արդյունքում AMX-ի սեփականության կառուցվածքը կլինի հետեւյալը.

- AMX՝ 148 սեփական բաժնետոմս, ընկերության կանոնադրական կապիտալում 9,95 տոկոս բաժնեմաս:

- ԿԲ՝ 372 բաժնետոմս, ընկերության կանոնադրական կապիտալում 25,02 տոկոս բաժնեմաս:

- ՎՖԲ՝ 967 բաժնետոմս, ընկերության կանոնադրական կապիտալում 65,03 տոկոս բաժնեմաս:

Գործարքի արդյունքում ՎՖԲ-ն անուղղակիորեն վերահսկողություն ձեռք կբերի Հայաստանում Արժեթղթերի Կենտրոնական Դեպոզիտարիումի նկատմամբ, որում ներկայումս AMX-ը տիրապետում է կանոնադրական կապիտալի 100 տոկոսին:

AMX-ի բաժնետոմսերի ՎՖԲ-ի կողմից ձեռք բերված ընդհանուր արժեքը կկազմի 826 297 550,00 դրամ եւ կվճարվի երկու տրանշով.

1. Առաջին տրանշը 498 765 150,00 ՀՀ դրամի չափով, ենթակա է վճարման բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրի կնքումից, բաժնետոմսերի գնման համար ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալուց եւ սույն պայմանագրով նախատեսված այլ ձեւական պայմանների կատարումից հետո:

2. Երկրորդը` 327 532 400,00 դրամի չափով, ենթակա է վճարման այն պայմանի դեպքում, եթե ավարտվեն բոլոր վարույթները, որոնց կողմ է հանդիսանում AMX-ը, եւ որոնք նշված են բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագրում` դրանում նշված կարգով:

AMX-ի բաժնետոմսերի գնի տարբերությունը կողմերի կողմից ՀՀ Կենտրոնական բանկի հետ 2020 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված Պայմանների պայմանագրով սահմանված գնի նկատմամբ պայմանավորված է, մասնավորապես, ընկերության հաշվեկշռային արժեքի փոփոխությամբ, որը տեղի է ունեցել ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածում։

ՎՖԲ-ի կողմից AMX-ի բաժնետոմսերի ձեռքբերումը մասամբ կախված կլինի անհրաժեշտ կորպորատիվ հաստատումներ ստանալուց: ՎՖԲ-ի խորհուրդը խնդրել է ՎՖԲ-ի Դիտորդական խորհրդին AMX-ի բաժնետոմսերի ձեռքբերման համաձայնություն տալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ