News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


ԱԺ ընդդիմադիր մի քանի պատգամավորներ մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որի սրահներից մեկում այս պահին ընթանում է Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը:

ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մուտք գործել սրահ, որտեղ ներկա են իշխանության ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

«Մենք ուզում ենք ներս մտնել ու միջազգային հանրությանն իրազեկել, թե ինչ  է տեղի ունենում Հայաստանում։ Ես ուզում եմ պատմել քաղբանտարկյալ իմ ընկերոջ մասին, որ պայքարել  է Արցախում»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Թադևոս Ավետիսյանը։

Պատգամավորներին ասվեց, որ հատուկ միջոցառում է, ներս մտնելու համար պետք է կապվել կազմակերպիչների հետ, ցուցակում կավելացվի պատգամավորների անունները եւ նրան կկարողանան ներս մտնել:

Այդ պահին Աննա Գրիգոևրյանը փորձեց առանց թույլտվության մտնել ներս, սակայն նրան ուժով չթողեցին: Այստեղ է նաեւ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը:

Աննա Գրիգոևրյանը հայտարարեց. «Փաստացի արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը մնալու է փակ դռների հետևում, ոստիկանական պատնեշների հետևում։ Նա չի կարող ազատ շրջել Հայաստանում»:

Հյուրանոց մուտք գործած պատգամավորները սկսեցին վանկարկել «shame»,  «ամոթ», «առանց Նիկոլ Հայաստան», «պայքար»։

Նշենք, որ քննարկմանը  նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները, ինչպես նաև իրավապաշտպան մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ