News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Լրագրողներին այսօր՝ մայիսի 20–ին, թույլ չտվեցին մտնել «Մարիոթ» հյուրանոց, որտեղ ընթանում էր «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումը։ Լրագրողները հյուրանոցը շրջափակած ոստիկաններից պահանջեցին կազմակերպիչներին փոխանցել, որ իրենք ցանկանում են ներս մտնել ու մասնակցել Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված ֆորումին՝ նշելով, որ ֆորումի ընթացքում նաև խոսքի ազատության հարցեր են քննարկվում, որի շահառուն նաև ԶԼՄ-ներն են։ Սակայն լրագրողներին հյուրանոց մուտք գործել թույլ չտվեցին։ 

«Մենք փոխոստիկանապետին խնդրեցինք փոխանցել մեր պահանջը, սակայն  լրագրողներին թույլ չտվեցին մուտք գործել ու մասնակցել միջոցառմանը։ Սա լրագրողների համար շատ կարևոր ֆորում էր, քանի որ այնտեղ քննարկվում են խոսքի ազատությանը, ոստիկանությանը վերաբերող հարցեր»,-ասաց լրագրող Անի Գևորգյանը։

Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում  Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները,  իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ