News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Դիմադրության» շարժման մասնակիցները, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա եւ փակեցին Ամիրյան-Մաշտոց փողոցների խաչմերուկը:

Նրանք նստեցին փողոցում եւ սկսեցին հայրենասիրական երգեր երգել:

Ոստիկանության ներկայացուցիչր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կոչ արեց ողջամիտ ժամկետից հետո ազատել խաչմերուկը:

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ երբ ցանկանան, այդ ժամանակ էլ կազատեն փողոցը: Նա հիշեցրեց, որ ոստիկանությունն առավոտից անհամաչափ ուժ է կիրառում:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան «Դիմադրության» շարժման մասնակիցները նախ Ֆրանսիայի հրապարակից երթով գնացել են ՀՀ նախագահի նստավայր՝ Բաղրամյան-26, որտեղ տեղի էր ունենում հայաստանի եւ Լիտվայի նախագահների հանդիպումը: Այնուհետեւ երթով եկել են Հանրապետության հրապարակ, որտեղ «Մարիոթ» հյուրանոցում  Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, ԵՄ և ԱՄՆ դեսպանները,  իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Պատգամավորներին ու լրագրողներին թույլ չէին տվել ներս մտնել ու ներկա լինել կոնֆերանսին:

Տպել
Ամենաշատ