News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շվեդիայի ԱԳՆ ղեկավարը Քրդական աշխատավորական կուսակցությանն (PKK) աջակցելու պնդումները ապատեղեկատվություն է անվանել։

Նշենք, որ Թուրքիան արգելափակում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը՝ երկրներին մեղադրելով «ահաբեկչական կազմակերպություն» համարվող PKK-ին աջակցելու մեջ։

«Շվեդիայի եւ PKK-ի մասին լայնորեն տարածված ապատեղեկատվության պատճառով մենք կցանկանայինք հիշեցնել, որ Շվեդիայի Օլոֆ Պալմեի կառավարությունը Թուրքիայից հետո առաջինն էր, որ 1984 թվականին PKK-ին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառեց»,- Twitter-ում գրել է արտգործնախարար Անն Լինդը։ «ԵՄ-ն այդ օրինակին հետեւեց 2002 թվականին... Այս դիրքորոշումը մնում է անփոփոխ»,- նշել է նա:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել էր է, որ Շվեդիան եւ Ֆինլանդիան հովանավորում եւ ֆինանսավորում են «ահաբեկիչներին»՝ կրկնելով Անկարայի մեղադրանքը, որ երկու երկրներն աջակցում են այն խմբերին, որոնք նա համարում է ահաբեկիչներ, մասնավորապես՝ PKK-ին եւ սիրիացի քրդերի YPG ինքնապաշտպանական ջոկատներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ