News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Ռոբերտ Խաչատրյանը  կարևորել է Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել այն խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Ռոբերտ Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա համագործակցությունը նոր ընթացք է ստացել, ինչում էական դերակատարություն ունի նախարարության աշխատակազմը։

Կողմերը  քննարկվել են հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Դեսպան Բոլատ Իմանբաևը բարձր է գնահատել նաև «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի անցկցումը, որի շրջանակներում Ղազախստանն արդյունավետ մասնակցություն է ունեցել՝ համագործակցության պայմանագրեր կնքելով մի շարք ընկերությունների հետ։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել  է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple-ի ժամացույցը կկարողանա չափել ջերմությունը
Մասնագետը կարծում է, որ ամերիկյան ընկերությունն այս տարբերակի աջակցությամբ երկու ժամացույց կթողարկի․․․
iPhone-ները ռեկորդային կերպով կթանկանան
Բացի այդ, հեղինակը բացահայտել է Apple-ի մեկնարկային սմարթֆոնների վերաբերյալ տվյալները...
Արցախում տեխնոդպրոց կբացվի
«Թևեր»-ը Սոնայի մշակած ծրագիրն է, որի գաղափարն է գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելը…
Անվանվել են հունիսի լավագույն սմարթֆոնները
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում 3,2 ԳՀց ժամացույցի առավելագույն արագությամբ Snapdragon 870 չիպսետին, որը Adreno 650 GPU-ի հետ միասին կարողանում է առանց մեծ դժվարության կառավարել խաղերի մեծ մասը։
Դոլարի փոխարժեքի անկման պատճառով Հայաստանում ՏՏ ոլորտը կանգնած է կործանման եզրին. Կորյուն Դավթյան
Հայկական դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկման պատճառով Հայաստանում ՏՏ ոլորտը լուրջ խնդիրների առաջ է կանգնել․․․
Nvidia-ն դադարեցրել է Ռուսաստանում ամպային գեյմինգի համար ծրագրային ապահովման լիցենզիաների վաճառքը. «Կոմերսանտ»
Ընկերության այս որոշումը կարող է բարդացնել ռուս գեյմերների կյանքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ