News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բողոքի ակցիաների հետ կապված մտահոգություն կա, մենք տեսել ենք հաղորդումները, տեսել ենք ուժի կիրառման տեսանյութերը։ Այս մասին մայիսի 20-ին «Հայկական ժողովրդավարություն» ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Նրա համոզմամբ՝ պետք է հետաքննություն անցկացվի, այս հարցերում պետք է հաշվետվողականություն նիլի։ Նա վստահություն հայտնեց, որ այդպիսի մոտեցում Հայաստանի կառավարության կողմից կա։ «Խնդիր է դրված հարգել խաղաղ հավաքների, ակցիաների՝ լրագրողների կողմից անարգել լուսաբանման իրավունքները»,- հավելել է Թրեյսին։

Դեսպանն ընդգծել է, որ ցուցարարները եւս պարտավոր են խաղաղ ակցիաներ անցկացնել, որոնք քաոսային կամ անկայուն  իրավիճակ չեն առաջացնում եւ չեն խախտում այլոց իրավունքները։

Նա խոստովանեց, որ ԱՄՆ-ն ամերիկացի ոստիկանների վարքագծի հետ կապված իր մարտահրավերներն ունի։ «Այս հարցում մենք անընդհատ խնդիրների ենք բախվում եւ բարեփոխումների ենք ձգտում։ Դա բնորոշ է ոչ միայն Հայաստանին»,- եզրափակեց դիվանագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ