News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Խոսքի ազատության եւ լրագրողների աշխատանքի հարցում սահմանափակումներ չպետք է լինեն. Այս մասին մայիսի 20-ին «Հայկական ժողովրդավարություն» ֆորումին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Նա ՀՀ օրենսդիր մարմնին կոչ արեց հաշվի առնել այն պահերը, որոնք քննադատության են ենթարկվում՝ հիշեցնելով, որ բարելավման տեղ կա նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում՝ մատնանշելով հսկայական թվով մարտահրավերները։ «Անկախ եւ արդար դատական ​​համակարգը եւս շատ կարեւոր է առաջընթացի համար։ Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարեւոր է քաղաքացիներին նախապատրաստել ժողովրդավարությանը մասնակցությանը։ Դա ժողովրդավարության զարգացման կարեւոր գործոն է։ Աջակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կանանց, հաշմանդամություն ունեցող, ԼԳԲՏ անձանց իրավունքները եւ համագործակցությունը Հայաստանի կառավարության հետ, կարող են զարգացում ապահովել»,- ասաց դեսպանը: Նա համոզմունք հայտնեց, որ քաղաքացիների վերոնշյալ կատեգորիան հատուկ ուշադրության կարիք ունի։

Թրեյսին կրկնեց, որ 1992 թ.  ի վեր ԱՄՆ-ն մոտ 3 միլիարդ դոլար է հատկացրել Հայաստանում մարդկանց կենսամակարդակի բարելավման համար։ «Ես ուզում եմ իմ գնահատականը հայտնել Հայաստանի վարչապետին, ուզում եմ իմ բարձր գնահատականը հայտնել հայ ժողովրդին, քանի որ համագործակցությունն անհնարին կլիներ առանց նրանց, ովքեր ցանկանում են քաղել աջակցության պտուղները։ Միացյալ Նահանգները, լավ գործընկեր է գտել, ի դեմս Հայաստանի կառավարության, բարեփոխումների ճանապարհին, այդ թվում՝ ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, տնտեսական զարգացման ոլորտներում։ Ուզում եմ նշել նաեւ ընտրական համակարգի բարեփոխումները, որոնք իրականացվել են վերջին չորս տարվա ընթացքում Միացյալ Նահանգների աջակցությամբ։ Հայաստանի համար դժվարին պահին երկու ազատ եւ արդար ընտրարշավ անցկացվեց»,- հավելեց նա։

Լին Թրեյսիի կարծիքով՝ ամենակարեւոր ներդրումը մարդկային կապիտալի զարգացման ոլորտում է, քանի որ առանց դրա այլ ոլորտներում հաջողությունն անհնար է։ «Մենք աջակցություն ենք ցուցաբերում կրթության, լրագրողների վերապատրաստման ոլորտում»,- եզրափակեց ԱՄՆ դեսպանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ