News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերհարդ Շրյոդերը եւ Մատիաս Վարնիգը հայտարարել են «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդում իրենց լիազորությունների երկարաձգման անհնարինության մասին։

«Մենք ըմբռնումով ենք մոտենում նրանց որոշմանը եւ շնորհակալություն ենք հայտնում անփոփոխ աջակցության համար: Ընկերության ստանդարտներում կշարունակեն օգտագործվել համակողմանի վերլուծության, իրականացվող նախագծերի մանրակրկիտ պլանավորման եւ մոդելավորման, ինչպես նաեւ երկարաժամկետ սկզբունքներն ու շուկայական հիմունքներով մեր գործընկերների շահերը հաշվի առնելու նրանց ներդրած մոտեցումները»,- ասված է նավթային ընկերության հայտարարության մեջ։

«Ռոսնեֆտ»-ում նաեւ հայտարարել են Շրյոդերի եւ Վարնիգի անգնահատելի դերի մասին Ռուսաստանում եւ Գերմանիայում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման գործում, որոնք ուղղված են գերմանական տնտեսության եւ նրա արդյունաբերության արդյունավետության եւ քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդարանում կոչ էր արվել սեւ ցուցակում ներառել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին եւ եվրոպական այլ քաղաքական գործիչներին, որոնք աշխատում են ռուսաստանյան ընկերություններում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ