News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանները քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման ենթարկեցին կարմիր անձրեւանոցներով քայլող «Դիմադրության» շարժման մասնակիցներին: Ոստիկանները նախ զգուշացրեցին, որ չանցնեն դեպի կառավարության շենք, իսկ երբ քաղաքացիները փորձեցին հասկանալ, թե ինչու չի կարելի անցնել փողոցը դեպի կառավարության շենք, կարմիրբերետավորները սկսեցին նրանց բերման ենթարկել:

Այս առնչությամբ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, ով նույնպես այնտեղ էր, Facebook-ի իր էջում գրել է. «Կարմիր անձրևանոցներով զբոանում էինք Հանրապետության հրապարակում և ցանկանում անցնել զեբրայով, որով թույլատրվում էր այլ քաղաքացիների տեղաշարժը:

Ոստիկանությունը փորձեց արգելել մեզ դա անել: Արդյունքում 5 մարդ առևանգվեց ոստիկանների կողմից հրապարակում կարմիր անձրևանոցով զբոսնելու և փողոցը թույլատրված վայրով անցնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ