News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

20.05.2022 թ․, Երևան. Team Telecom Armenia-ն բջջային կայանների վերակառուցման և ցանցում նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում զգալիորեն բարելավել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում։ Դրա համար ընկերությունը 4G տեխնոլոգիա է ներդրել մոտ 80 գործող կայաններում և կառուցել է տասնյակ նոր բջջային կայաններ, որոնք աշխատում են արդիական բոլոր տեխնոլոգիաներով։

«Զարգացնելով մեր թե՛ բջջային, թե՛ ֆիքսված ցանցերը, մենք ձգտում ենք, որ տեխնոլոգիաները տարածվեն համաչափ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Որակյալ կապը մասնավորապես թույլ է տալիս կրթվել, զարգանալ, գումար վաստակել, և այն պետք է հասանելի լինի բոլորին։ Լինելով հայկական ընկերություն և ազգային օպերատոր, մենք դա առաքելություն ենք համարում», - նշում է Team Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:

Բջջային ցանցի արդիականացման ծրագրի շրջանակներում Team Telecom Armenia-ն հզորացրել է նաև 3G ծածկույթը՝ վերազինելով 224 կայան Երևանում և 281-ը՝ մարզերում։ Նշենք, որ 3G ցանցում ինտերնետի արագությունը հասնում է մինչև 40 Մբ/վ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ