News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Դատավոր Կարեն Ֆարխոյանն այսօր մերժեց Նարեկ Մանթաշյանին երաշխավորությամբ  կամ 8 մլնդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Դատավորը նաև հայտնեց, որ գործով հաջորդ նիստը լինելու է հունիսի 1-ին, ժամը 14:30 ին:

Դատական նիստից հետո Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց. «Միանշանակ էինք սպասում այս արդյունքին: Եթե քաղաքական գործերով դատական գործերի որոշումների հրապարակումն տարաժամկետվում է, ապա այն նշանակում է, որ դատավորը չի հասցրել, զանգեր, ճշգրտումներ կատարել՝ կալանավորվածին բաց է թողնում, թե ոչ: Որովհետև քաղաքական գործերով որոշումները դատավորը չի կայացնում: Ենթադրում ենք, թե ով է կայացնում դրանք, բայց՝ միանշանակ ոչ դատավորը»:

Փաստաբանը նշեց, որ նախորդ օրը, երբ հայտնի դարձավ, որ դատարանի որոշման հրապարակումն նախօրոք հայտարարված մայիսի 19-ի 17:30-ից տեղափոխվել է մայիսի 20-ի 14:30-ին, ապա պարզ է դարձել, որ դատավոր Ֆարխոյանը չէր հասցրել ճշտել, թե առաջիկա ժամերի ընթացքում բաց թողնի Նարեկ Մանթաշյանին, թե՝ ոչ:

«Կարևոր չէ, թե ինչ կգրի դատավոր Ֆարխոյանն իր որոշման մեջ, այն ի սկզբանե կարելի է որակել որպես ապօրինի: Մենք ունենք մի ամբաստանյալ, որի առողջական վիճակն ամեն օր է վատանում: Եթե նախկինում միայն շաքարային դիաբետն էր, ապա այսօր արդեն ունենք նաև ախտահարված երիկամներ, ենթաստամոքսային գեղձ և բազմաթիվ այլ խնդիրներ»,-ասաց Կոչուբաևը՝ ներկայացնելով Նարեկ Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխման հայցի մերժման պատճառները:

Փաստաբանը հայտնեց, որ բողոքարկելու են դտավաճիռը, բայց փորձը ցույց է տալիս, որ իրենց բողոքների համար ունեն կցված երեք դատավոր՝ Ռուբիկ Մխիթարյանը, Արմեն Դանիելյանը և  Մնացական Հարությունյանը:

«Գործը շարունակական է, հետևաբար բողոքարկումը պետք է մակագրել այն դատավորներին, որն ամբողջությամբ  կառավարության կամ իշխանությունների տոտալ վերահսկողության տակ է»,-հայտարարեց Ալեքսանդրա Կոչուբաևը:

Ըստ փաստաբանի՝ չնայած մակագրման էլեկտրոնային համակարգը վերադարձվել է բայց այսօր էլ մակագրությունը կատարվում է ձեռքով, դրա համար իր թվարկած երեք դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցվել է 70 %-ից, որպեսզի կարողանան այդպիսի գործերն իրենց մակագրեն:

«Մեր նախորդ գործը մակագրաված էր Մնացական Հարությունյանին, նա գնաց արաձակուրդ և գործը մակագրվեց Ռուբիկ Մխիթարյանին,  վերջինս էլ ինքնաբացարկ հայտարարեց և գործը մակագրվեց Արմեն Դանիելյանին: Եթե Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ հայտարարի, ապա գործը կրկին մակագրելու են Ռուբիկ Մխիթարյանին: Մենք այսպիսի փակ շղթայի մեջ ենք»,-տեղեկացրեց Նարեկ Մանթաշյանի փաստաբանը:

Տպել
Ամենաշատ