News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ապացուցել է, որ մենք կարեւոր արդյունավետ մարմին կարող ենք ստեղծել։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ում հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

«Առավոտյան ինձ տեղեկացրին, որ հանձնաժողովը մի քանի դատավորների հետ կապված գաղտնի փաստաթղթեր է ուղարկել՝ բացահայտելով լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Անուններ չեմ տա։ Եվ հուսով եմ, որ ինձ պատասխանատվության չեն ենթարկի այս տեղեկատվությունը հրապարակելու համար»,- ասել է Անդրեասյանը։

«Վեթինգ կլինի, թե ոչ, այս չարաբաստիկ հարցի պատասխանը, կարծում եմ, տրվել է վերջին ամիսներին։ Վեթինգը կա, վեթինգը շարունակվում է, բայց սա այն վեթինգը չէ, որի մասին ի սկզբանե խոսում էին քաղաքական ու հասարակական գործիչները։ Մեծ վեթինգի համար մեզ սահմանադրական բարեփոխումներ են պետք։ Մեզ համար սա կարեւոր խնդիր է՝ ինչպես անել վեթինգ, որ գործընթացը հակասահմանադրական չլինի։ Միեւնույն ժամանակ, մենք շատ լավ հասկանում ենք, եւ դա ընդգծեց դեսպան Թրեյսին, որ մենք չենք կարող մեկ օրում ավերել ողջ դատական համակարգը եւ դրանով իսկ արդարադատության կոլափս չստեղծել։ Դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում ներկայումս իրականացվող աշխատանքը, կարծում եմ, մեր նախարարության ամենակարեւոր, ամենաարդյունավետ եւ ամենալուրջ քայլերից է, որի մասին հասարակությունը, ցավոք, այնքան էլ լավ տեղեկացված չէ»,- ասված է հաղորդագրությունում, ասել է նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ նախարարության եւ կառավարության կարեւորագույն քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է։ «Սա առանց ցնցումների արդարության հասնելու լավագույն միջոցն է»,- նշել է նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ