News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անհայտ կորածների եւ ռազմագերիների ընտանիքներն ամենից շատ արդարության են սպասում, նրանք արդարություն են պահանջում։ Այս մասին մայիսի 20-ին «Հայկական դեմոկրատիա» ֆորումին հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ գերությունից վերադարձածներն ու նրանց ընտանիքները, բռնի տեղահանվածները, զոհվածների ընտանիքները բազմաթիվ խնդիրների են բախվում, սակայն նրանց համար ամենակարեւոր պահանջն արդարությունն է։

«Սա կոլեկտիվ տրավմա է, որը պրովոկացիոն դաշտ է ստեղծում ատելության խոսքի տարածման համար։ Չենք կարող ասել, որ պատերազմից հետո անհայտ կորածների եւ Ադրբեջանում ապօրինի պահվող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց եւ նրանց ընտանիքների նկատմամբ արդարությունը վերականգնվել է»,- հավելեց Գրիգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ