News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզումը կարծես անցավ գնաց.  Ի դեպ հենց վաղը կարող է փլվել Սարալանջի ճանապարհը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադարստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի քանի անգամ բարձրաձայնել եմ Դալմայում տեղի ունեցող կառուցապատման վտանգավորության մասին։ Առանց պատշաճ քննարկումների, առանց փորձելու բոլոր շենքերը մի գլխավոր հատակագծում արտացոլելու կառուցվում է միջին հայաստանյան քաղաքի (25-30 հազար) բնակչություն ունեցող թաղամաս։ 3-4 տարի բարձրաձայնել եմ թե՛ իշխանության մաս լինելով, թե՛ մաս չլինելով։ Ավելի քան 15 տարի խոսում ու գրում ենք այս վտագնավոր ընթացքի մասին՝ բայց անօգուտ։

Մեկնաբանությունում տեղադրված հղմամբ մեր վերջին հետազոտություն է, որում մեկ անգամ եւս խոսում ենք այս հրեշավոր վտանգավոր ընթացքի մասին՝ հատկապես ներկայացնելով քաղաքաշինության բնագավառի կոռուպցիան։ Դրանում մենք ոչ միայն խոսում ենք, այլեւ կոնկրետ առաջարկություններ ենք անում, թե ինչ կարճաժամկետ ու երկարաժամկետ փոփոխություններ են անհրաժեշտ։ Գրեթե վստահ եմ սրանք էլ մնալու են մեր դարակներում...

Հերթական դիլետանտ քաղաքապետին կփոխարինի թայֆաբազ ճարպիկը (հասկանալ կոռումպացվածը) ու էլի այս ամենը կմնա ճիշտ այնպես ինչպես եղել է»:

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Ծիծեռնակաբերդի խճուղին շարունակում է երկկողմանի փակ մնալ:

Խնդրին անդրադարձել է նաեւ «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյանը, ով մասնավորապես, նշել է. «Որտեղ էր իրավասու պետական մարմինը, երբ հաստատում էր Ծիծեռնակաբերդի խճուղու անմիջապես մայթեզրին կից շենքեր կառուցելու քաղաքաշինական փաստաթղթերը, այն դեպքում երբ հարևանությամբ կառուցվող շենքի պարագայում նույն պետական մարմինը պահանջել էր շենքը տեղակայել նույն խճուղուց 24-26 մետր հեռավորության վրա (դեպի ներս)»:

 

 

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ