News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մայիսի 15-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Վարդենիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը տարբեր վնասվածքներով, այդ թվում՝ կտրած-ծակած վերքերով Մեծ Մասրիկ գյուղից բուժօգնության է տեղափոխել 54-ամյա տղամարդու։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ ժամը 18.20-ի սահմաններում տղամարդը վիճաբանել էր մի խումբ անձանց հետ։ Վեճի ժամանակ նրանցից մեկը քարով խփել էր գլխին, իսկ մեկ ուրիշը՝ դանակով խփել կրծքավանդակին ու որովայնին։

Վարդենիսի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց վիճաբանությանը մասնակցած անձանց շրջանակը։ Ժամեր անց կասկածվողները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին ներկայացավ նաև 35-ամյա մի տղամարդ:

Հարուցվել է քրեական գործ։

 

Տպել
Ամենաշատ