News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


«Դիմադրության» շարժման մասնակիցները հորդառատ անձրեւի տակ շուրջ մեկ ժամ Մատենադարանի դիմաց կանգնելուց հետո, որոշեցին վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ:

Մինչ այդ ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը հայտարարեց. «Մենք այստեղ սպասում ենք, որ մեր ուղերձը հղենք Լիտվայի նախագահին եւ իր միջոցով միջազգային հանրությանն ու ԵՄ-ին. եկել ենք ասելու, որ Հայաստանը միայն այս իշխանությունների ներկայացրած կողմը չէ, Հայաստանն ունի ժողովրդային լայն աջակցություն վայելով հակառակ կողմ, որը նշանակում է, որ այս իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը»:

ՀՀԿ-ական Հայկ Դերզյանն էլ նշեց, որ Հայաստանի իշխանությունները միջազգային հանրությանը խաբում են, թե իբր Հայաստանը ժողովրդավար է, այնինչ Հայաստանում առկա են քաղբանտարկյալներ, ճնշում են մամուլը, որի ականատեսը եղանք այսօր, երբ լրագրողներին թույլ չտվեցին մտնել «Մարիոթ» հյուրանոցի շենք եւ լուսաբանել խոսքի ազատությանը, ժողովրդավարությանը վերաբերող ֆորումը: 

Նշենք, որ այս պահին Մատենադարանում է գտնվում Լիտվայի նախագահը:

Մեծ թվով ոստիկաններ փակել էին Մաշտոցի պողոտան եւ թույլ չէին տալիս, որ ցուցարարները մոտենան Մատենադարանի շենքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ