News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին այսօր պատասխանել է լրագրողների, այդ թվում՝ NEWS.am-ի հարցին:

«Արմենպրեսի» հետ զրույցում նշել եք, որ ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարությունը իր ապագան որոշելու հարցում։ Ըստ Ձեզ ինչպե՞ս պետք է արտահայտվի այդ դերակատարումը։

Կարծում եմ՝ այս պահին կարևոր է ընդգծել այս սկզբունքը։ Չեմ ցանկանում ենթադրություններ անել, թե ինչ տեսք սա կունենա ապագայում։ Սա պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և այլ կողմերի միջև հետագա բանակցությունների ընթացքում։

Նույն հարցազրույցում Դուք նաև խոսել եք Հայաստանի ժողովրդավարության մասին, այսօր նաև «Հայկական ժողովրդավարության» մասին ֆորում է, և մենք տեսնում ենք, թե ինչպես են խոչընդոտում լրագրողների աշխատանքը, լրագրողները  չեն կարողանում ֆորումի աշխատանքները լուսաբանել, մենք տեսնում ենք ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ կիրառված այսօրվա գործողությունները, նաև ոստիկանների՝ ցուցարարների հանդեպ կիրառված գործողությունները, և շատերը կարծում են, որ ԱՄՆ դեսպանը երկակի ստանդարտներով է առաջնորդվում և լուռ է այսօրվա դեպքերի առնչությամբ։ Ինչո՞ւ է այդպես:

Մենք լուռ չենք եղել։ Մենք արդեն իսկ խոսել ենք Վաշինգտոնում և այստեղ՝ կոչ անելով Ոստիկանությանը պատշաճ գործել, խուսափել անհամաչափ ուժի կիրառումից։ Մենք նաև կոչ ենք անում ցուցարարներին, որոնք իրավունք ունեն խաղաղ անհնազանդություն իրականացնել, իրենց գործողություններն իրականացնել խաղաղ ճանապարհով։ Մենք նաև կոչ ենք անում փողոցում գտնվող բոլոր կողմերին՝ Ոստիկանությանն ու ցուցարարներին, հարգել և չխոչընդոտել այս իրադարձությունները լուսաբանող լրագրողների աշխատանքը։ Ինչպես տեսնում եմ՝ արդեն իսկ բողոքներ են ներկայացվել մի շարք դեպքերով, ես նաև տեսնում եմ, որ Ոստիկանությունը պարտավորվել է քննել այդ գործերը, և կարծում եմ՝ դա շատ կարևոր է, հենց դա է ժողովրդավարությունը, այն հաշվետվողականություն է ենթադրում։ Ինչպես ես մի քանի անգամ նշեցի ֆորումի ընթացքում, ժողովրդավարությունը կատարելության վիճակ չէ, մենք շատ ժողովրդավարություններում՝ ներառյալ ԱՄՆ-ն, ոստիկանական բարեփոխումներ իրականացնելու և ոստիկանությունն ավելի հաշվետվողական դարձնելու անհրաժեշտություն ենք տեսնում։ Բայց նման զարգացումներն ու իրավիճակները չեն նշանակում, որ ժողովրդավարությունը բացակայում է, դրանք նշանակում են, որ քաղաքացիներն իրավունք ունեն պահանջելու հաշվետվողականություն, և կառավարությունը պարտավոր է հետաքննություն իրականացնել և ապահովել թափանցիկություն և հաշվետվողականություն։ Եվ ինչպես նշեցի րոպեներ առաջ՝ ես շատ ոգևորված եմ ժողովրդավարության ուղղությամբ գնալու Հայաստանի հետագծով, և մենք շարունակում ենք Հայաստանի քաղաքացիների և կառավարության հետ աշխատել ժողովրդավարության զարգացմանը նպաստող բարեփոխումների լայն օրակարգերի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն...
Կարևորում ենք կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը կլոր-սեղան քննարկման...
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանի մասին
Պետդեպարտամենտը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը...
«Փաստ». Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում
Նախատեսվում է, որ այս խումբը պետք է պատրաստի հարցազրույցների շարք, որտեղ, ըստ մեր աղբյուրի...
Վարչապետը 4 օրով 6 հոգանոց պատվիրակություն է գործուղում ԱՄՆ. Այն կգլխավորի էկոնոմիկայի փոխնախարարը
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի…
Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Րիդի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր քայլերը
Սենատորը վերահաստատել է, որ շարունակելու է Հայաստանին աջակցության...
Ամենաշատ