News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստի մասնակիցներին պատմել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշելով, որ Ադրբեջանը հարգում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, այդ թվում եւ պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով, նախարարն ընդգծել է, որ այդ սկզբունքները համաշխարհային խաղաղության, անվտանգության եւ կայունության հիմքն են:

«Ադրբեջանի ԱԳ նախարարը նիստի մասնակիցներին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող ներկա իրավիճակի եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի մասին: Նախարարն ընդգծել է, որ ներկայում հետեւողական ջանքեր են գործադրվում՝ ուղղված երկու երկրի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Բայրամովը նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումը դրական ազդեցություն է ունեցել այդ գործընթացի վրա:  Նախարարն ընդգծել է, որ հանդիպման արդյունքում երկու երկրի ԱԳ նախարարներին հանձնարարություններ են տրվել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումն սկսելու, սահմանագծման եւ սահմանազատման հորցով համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծելու մասին»,- փոխանցում են ԶԼՄ-ները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ