News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ թվայնացման գործընթացները երկրում ակտիվորեն զարգանում են պետական կառավարման եւ ռուսական տնտեսության համակարգում, թեեւ այն գործարկվել է ընդամենը տարիներ առաջ…

Ռուսաստանում 2025 թվականից կարգելվի տեղեկատվության պաշտպանության համակարգերի օգտագործումը: Այս մասին Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ նախագահը:

Պուտինը հանձնարարել է ամրապնդել կարեւոր նշանակության կառույցների տեղեկատվական անվտանգությունը: Նրա խոսքով՝ նման ձեռնարկությունների մեկ երրորդը պաշտպանական համակարգեր չունի:

«Թվայնացման գործընթացները, որոնք այժմ ակտիվորեն տեղի են ունենում պետական կառավարման եւ ռուսական տնտեսության համակարգում, իսկ դրանք մենք գործարկել ենք մի քանի տարի առաջ, այսօր պետք է առավելագույնս պաշտպանված լինեն ցանկացած հնարավոր բացասական ազդեցությունից: Եվ այդ առաջադրանքի իրականացման ակնհայտ ուղին հայրենական տեխնիկային, տեխնոլոգիաների, ծրագրերի եւ արտադրանքի կիրառմանն անցնել է»,- հայտարարել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ