News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովն ընդգծել է առաջընթացի բացակայությունը Հայաստանի հետ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում:

«Չնայած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում (Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետերի մակարդակով) իրականացվող շարունակական հանդիպումներին՝ առաջընթաց չի նկատվում տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում՝ ըստ եռակողմ հայտարարության 9-րդ կետի»,- ասել է ադրբեջանցի վարչապետը՝ ելույթ ունենալով ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, փոխանցում է Ադրբեջանի կառավարության մամուլի ծառայությունը:

«Մեր քաղաքականությունը բավականին բաց եւ պարզ է: Մենք բաց ենք կառուցողական երկխոսության, համատեղ աշխատանքի համար՝ Հարավային Կովկասը խաղաղության, համագործակցության եւ փոխգործակցության տարածաշրջան դարձնելու նպատակով»,- ասել է Ասադովը:

Մատնանշելով, որ Հայաստանն ընդունել է հինգ հիմնական սկզբունքները, որոնք ադրբեջանական կողմն առաջ էր քաշել խաղաղության համաձայնագրի առնչությամբ, վարչապետն ասել է. «Այդ հինգ սկզբունքները միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն են, համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ Հելսինկիի եզրափակիչ ակտին»:

Ընդգծվել է, որ առավելագույն կառուցողական եւ բարի կամք դրսեւորելով՝ Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, խաղաղության համաձայնագրի կնքմանը եւ սահմանազատմանը:

Ասադովն ընդգծել է, որ Ադրբեջանը սպասում է Հայաստանի կողմից պարտավորվածությունների ամբողջական կատարմանը, որը ստանձնել է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ