News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 27
USD
408.56
EUR
430.54
RUB
7.67
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը պատասխանել է NEWS.am–ի հարցերին, որոնք ներկայացնում ենք ստորև։

Ինչպե՞ս եք գնահատում այն, որ մամուլի ներկայացուցիչներին թույլ չտվեցին լուսաբանել «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով համաժողովը։

Իմ դիրքորոշումը հստակ է, ես կարծում եմ, որ մենք կարիք ունենք ազատ, արդար, թափանցիկ մեդիա ունենալ, որը կլուսաբանի իրադարձությունները, որը կտա քաղաքացիներին հնարավորություն կատարելու ընտրություն, ձեւավորելու կարծիք: Ես կտրականապես դեմ եմ ապատեղեկատվությանը, ես տեսնում եմ շատ ատելության խոսք եւ ապատեղեկատվություն որոշ լրատվամիջոցներում, ինչը դժվարություններ է ստեղծում քաղաքացիների համար: Բայց ես շատ կողմ եմ մեդիային հնարավորություններ տալուն, և կարող եք վստահ լինել, որ այս հարցը բարձրացվում է իմ կողմից, ամերիկացի իմ գործընկերոջ կողմից։ Այնպես որ, մենք հավատում ենք մեդիայի դերին ժողովրդավարական գործընթացներում, բոլորը պետք է ընդունեն սա, սակայն այստեղ մեկ բայց կա, մեդիան պետք է պատասխանատվություն ունենա, թե ինչպես եւ որոշ  մեսիջներ են հղում, ինչպես նաև կատարի փաստերի ստուգում։ Սա առաջին բանն է, որ ես կխնդրեի, որպեսզի լրատվամիջոցներն ու լրագրողներն անեն։

Ընդդիմությունը քննադատում է Ձեզ, որ չեք խոսում ոստիկանության անհամաչափ գործողությունների մասին բողոքի ակցիաների ժամանակ, ինչո՞ւ է ԵՄ դեսպանը լռում։

Ես հետևում եմ իրադարձություններին, համապատասխան գերատեսչություններից հետաքրքրվում եմ դրանց մասին։ Բայց նաև կարծում եմ, որ իշխանություններին պետք է հնարավորություն տալ հետաքննություններ սկսել և հետամուտ լինել այդ գործերին։ Այն, թե ես ես չեմ խոսում, ճիշտ չէ, ես մեկնաբանություններ եմ անում, պարբերաբար նամակներ եմ ստանում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահից և պատասխանում եմ դրանց։ Սակայն սահմաններ կան առ այն, թե որն է միջազգային հանրության դերակատարություն։ Եվ կրկնում եմ, որ մենք գործիք չեն քաղաքական պայքարում, սա չէ դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների դերակատարությունը։ Այն, ինչ մենք անում ենք, դա իրավիճակին հետևելն է, և երբ մտահոգություններ ենք ունենում, դրանք անմիջապես ներկայացնում ենք համապատասխան մարմիններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ