News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հայբաթուլլահ Ախունդզադան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ թալիբներին խորհուրդ է տրվում խուսափել երկու, երեք կամ չորս ամուսնություն գրանցելուց: Այս մասին ուրբաթ հայտնել է TOLOnews հեռուստաալիքը:

Աղբյուրի տեղեկություններով՝ արմատական շարժման գերագույն առաջնորդի նոր հրամանագրով թալիբներին կոչ է արվում խուսափել «երկու, երեք կամ չորս ամուսնություններից, որոնք անհրաժեշտ չեն եւ միեւնույն ծախսատար են»:

Իսլամի նորմերի համաձայն՝ տղամարդուն թույլատրվում է մինչեւ չորս կին ունենալ՝ պայմանով, որ նա ի վիճակի է հավասարապես հոգ տանել բոլոր կանանց մասին եւ նյութապես ապահովել նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ