News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


49-ամյա Մերի Մարտիրոսյանը արագ է ճերմակել վարձով տնից տուն տեղափոխություններից ու հոգսերից։ Մերին միայնակ է մնացել իր երկու մանկահասակ երեխաների հետ: Սիրանույշը՝ մանկական ուղեղային կաթվածով, Սամվելը՝ աուտիզմով։ Այդ ժամանակ պատկերացում էլ չուներ, թե ոնց էր մենակ մեծացնելու նրանց։ Սամվելի ախտորոշումն ավելի ուշ է եղել։

«Աղջիկս 21 տարեկան է, առաջին կարգի հաշմանդամ՝ մանկական ուղեղային կաթվածով է ծնվել: Մենք իմացանք այդ մասին բավականին ուշ, երբ արդեն տղաս ծնվել էր: Սկզբում պայքարում էինք, որ ինքը ապրի, բայց երկար պայքարեցինք, և այսօր աղջիկս Երևանի պետական մանկավարժական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի է՝ դաշնակահար և երգչուհի: Ինքը ունի բավականին ուժեղ լսողություն, և եթե ուրիշները երկար աշխատում են ինչ-որ երաժշտություն սովորելու համար, ինքը նստում և նվագում է»,- պատմում է մայրը։

Մերին տղայի՝ Սամվելի, մասին խոսում է մեծ հպարտությամբ, ասում է՝ իրենց տան հենասյունն է, իրեն ուժ տվողն է: «Ինձ շատ են հարցնում՝ ինչո՞ւ է Սամվելը երկրորդ կարգի հաշմանդամ, ինքը կարողանում է իրեն դրսևորել: Ինքը իրեն դրսևորում է, քանի որ իր կողքին կամ ես: Սամվելը, չի կարողանում հասարակությանն ընտելանալ: Դա իր ցանկությունը չի, դա իր կարգավիճակն է: Ինքը գերազանց ավարտել է դպրոցը, հիմա քոլեջն է ավարտում, նպատակ ունի ընդունվել համալսարան»,- ասաց Մերին:

Այս ընտանիքը 21 տարի վարձով է ապրում. սա նրանց 13-րդ վարձով բնակարանն է։ Սամվելի միակ նպատակը սեփական տուն ունենալն է: Այսօր Մերին կանգնել է լրջագույն խնդիրի առջև. մինչև ամառ նրանք պետք է ազատեն բնակարանը, քանի որ այն արդեն վաճառված է:

Այս տարիներին Մերին թակել է բոլոր պետական կառույցների դռները, նամակներ գրել, բայց անօգուտ։ Բնակարանի հարցն այդպես էլ չի լուծվել։ Վերջին անգամ դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, երբ Արման Թաթոյանն էր, որն ասել է, որ միակ ելքը պետության դեմ դատական գործ հարուցելն է։

«Բայց ես գիտեմ՝ միայնակ մայրը ոչինչ չի կարող անել: Հիմա մեր միակ հույսը մարդիկ են, որոնք մեզ որևէ կերպ կաջակցեն: Որևէ մեկը մեզ համար պարտավոր չի տուն գնել, բայց ես միայնակ եմ, իմ երեխաները մեղավոր չեն, որ իրենք ունեն միայն մեկ մամա: Ես ցանկանում եմ՝ իմ երեխաները ունենան սեփական տուն, որ հետո ես էլ չլինեմ, հանգիստ լինեմ, որ մեր այսքան տարիների պայքարը, տանջանքը հանուն ոչինչի չի եղել»,- եզրափակեց Մերի Մարտիրոսյանը:

Ստորև ներկայացնում ենք բանկային   հաշվեհամարները։

INECOBANK

MERI MARTIROSYAN

2050059400491001  AMD

2050059400491020  USD

2050059400491040  EUR

2050059400491041 RUB

2050059400497001  CARD ArCa 

AMERIABANK

MERI MARTIROSYAN

CARD VISA  1570004424570400

IDRAM  626121282

  (+374)93-00-75-91(Viber/WhatsApp) Մերի

Տպել
Ամենաշատ