News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուքրիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում քննարկել է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության գործընթացը:

«Նախագահ Էրդողանի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի զրույցի ժամանակ քննարկվել են ՆԱՏՕ-ին միանալու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դիմումները եւ տարածաշրջանային իրադարձությունները»,- փոխանցում է թուրք առաջնորդի գրասենյակը:

Ֆինլանդիան եւ Շվեդիան ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին էին փոխանցել դաշինքին միանալու իրենց հայտերը: Թուրքիան ավելի ուշ հայտարարել էր, որ չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ում այդ երկու երկրին, ինչի պատճառը նրանց դիրքորոշումն է քրդական հարցի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ