News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 03
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորականների միության «Պատանի երկրապահ» ուսումնամարզական ճամբարում մայիսի 19-ին տեղի է ունեցել ԵԿՄ 13-րդ արտահերթ համագումարը, որը մեկնարկել է ԵԿՄ հոգևոր հովիվ Տեր Ենոք քահանա Եսայանի օրհնությամբ և աղոթքով։

Համագումարի 211 պատվիրակներից ներկա են եղել 206-ը։ Համագումարի ժամանակ հաստատվել է ԵԿՄ վարչության և վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմը, որը բաղկացած է 25 անդամից։ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով։

Համագումարի ընթացում տեղի է ունեցել նորընտիր վարչության նիստը, որի օրակարգում վարչության նախագահի ընտրության հարցն էր։ Վարչության անդամների և համագումարի պատվիրակների կողմից ԵԿՄ վարչության նախագահ վերընտրվեց Սասուն Միքայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ