News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունում կան մի քանի պատգամավորներ, որոնք ստանձնել են ընդդիմության... ընդդիմության դերը. նրանք, հասկանալի է՝ ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հանձնարարության, ցանկացած առիթի դեպքում, երբեմն էլ անառիթ, հարձակվում են ընդդիմադիրների վրա, հակադարձում նրանց, վիրավորում: Այդպես էր նաև Դիմադրության շարժման հենց առաջին իսկ օրերից:

Սակայն իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ թիմի՝ առավել սթափ դատող անդամներից մի քանիսը Փաշինյանին զգուշորեն հասկացրել են, որ այդ քպականներին պետք չէ այդքան շատ բերել «առաջին պլան», որովհետև հենց միայն համացանցում նրանց նկարների հայտնվելը, առավել ևս՝ ամեն մի խոսքը առավել է զայրացնում հանրությանը:

Մեր ունեցած տեղեկություններով, ՔՊ-ում ակտիվորեն խոսում են, որ այդ մի քանի «հունանավետիսյանների» պահվածքը փաստացի հակառակ ազդեցությունն է ունենում, ավելին, ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց, թիմում վստահ են, որ նրանք «ջուր են լցնում ընդդիմության ջրաղացին»:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ներքին որոշում կա այդ քպականներին առայժմ ստվերում պահել, այնպես անել, որ «ծպտունները դուրս չգա»: Սրա արդյունքում խմբակցության ներսում առանց այդ էլ մեծ հակասություններն ավելի են խորացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ